Հայերեն   English   Русский  

Կիևյան կամրջից իրեն ցած նետած 24-ամյա աղջիկը մահացել է


  
դիտումներ: 44

Օգոստոսի 7-ին Երևանի Կիևյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջիկը երեկ՝ օգոստոսի 13-ին, մահացել է։ Այս մասին հայտնում են «Արմենիա» ԲԿ–ի վերակենդանացման բաժնից:

Օրեր շարունակ աղջիկը գտնվում էր կոմայի մեջ, նրան արհեստական շնչառության ապարատ էր միացված, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ուներ՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն էր գործել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ էր ցույց տվել:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: