Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում արգելվել է Apple ընկերության մի շարք նոութբուքեր ինքնաթիռ բարձրացնել


  
դիտումներ: 119

The Hill պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը տեղեկացրել է, որ այսուհետև անհնար կլինի Apple ընկերության արտադրության նոութբուքերի մի քանի մոդելներ ինքնաթիռ բարձրացնել: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի տվյալներով՝ խոսքը MacBook Pro մոդելի նոութբուքի մասին է, որոնք ձեռք են բերվել 2015թ. սեպտեմբերից 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում: Ընկերությունը եկել է այն եզրակացության, որ որոշ նոութբուքերի մարտկոցները կարող են գերտաքանալ, ինչը ռիսկային է հրդեհային անվտանգության տեսանկյունից:

Նշվում է, որ նման մոդելները չեն կարող տեղափոխվել ոչ ուղեբեռով, ոչ էլ ձեռքի ուղեբեռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: