Հայերեն   English   Русский  

​Լեոնարդո ԴիԿապրիոն անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 509

The New York Post պարբերականի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ ամերիկացի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն պատմել է, թե իր որ դերից է ամաչում: Գրում է Gazeta.ru-ն:

Դերասանի խոսքերով՝ ինքը, ինչպես նաև Թոբի Մագուայերը, չէին ցանկանա, որպեսզի հանդիսատեսը տեսնի «Սրճարան» Դոնս Փլամ» ֆիլմը, որում նրանք խաղացել են իրենց կարիերայի սկզբում: Դի Կապրիոն վատ խաղացել է անփորձության պատճառով:

«Ես այդ ֆիլմի վրա ընդամենը մեկ գիշեր եմ աշխատել: Արել եմ դա որպես բարեհաճություն, հասկանու՞մ եք», - անկեղծացել է ԴիԿապրիոն:

Ավելի վաղ Լեոնարդո ԴիԿապրիոն խորհուրդ էր տվել սկսնակ դերասաններին շատ ֆիլմեր դիտել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: