Հայերեն   English   Русский  

​Ապօրինություններ օրենսդրի աշխատակազմում


Արսեն Բաբայան,ֆբ գրառում


  
դիտումներ: 374

168.am-ում կարդացի` «Ի դեպ, այս մոտեցումը մեզ հետ զրույցում չթաքցրեց նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

Ավելին, պաշտոնյան հայտնեց նաև՝ ԱԺ խորհրդի հաստատած կառուցվածքը, որն ուժի մեջ է արդեն հուլիսի 15-ին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրությամբ վավերացնելուց հետո, մինչ այս պահը լրացուցիչ ճշգրտումների է ենթարկվում, այլ կերպ ասած՝ դեռ վերջնական չէ, հաստիքացուցակը դեռ խմբագրվում է»:

Սա ուղիղ ինքնախոստովանությունն է, որ ԱԺ աշխատակազմից բոլոր ազատումների և կադրերի ռեզերվ ուղարկելու բացառապես բոլոր հրամաններն ինքը ստորագրել է ապօրինի, առանց դրա համար նախատեսված իրավական հիմքի:

Հասկանո՞ւմ եք, Գալստյան Տիգրանն ասում է, որ դեռ վերջնական չէ հաստիքացուցակը և այն դեռ խմբագրվում է, հետևաբար այն իրավական ուժ չստացած ակտ է, ընդամենը նախագիծ: Այսինքն` ընդամենը նախագծին հղում անելով մարդկանց զանգվածաբար տուն են ուղարկել:

Տղերք, էս ի՞նչ եք անում: Էս ո՞նց եք իրավական պետություն քանդում: Տղաներ ու աղջիկներ, սա շինանյութի խանութ չի, որ ոնց ուզեք անեք: Ուշքի եկեք, դուք պետական ինստիտուտ եք ոչնչացնում:

Հ.Գ. Պարոն Արարատ Միրզոյան, կանխեք այս բեսբրեդելը, եթե աշխատակազմում ու ԱԺ նախագահի գրասենյակում չունեք գոնե 1 գրագետ իրավաբան, ապա անկեղծ խոստովանեք ու խոստանում եմ օգնել հասարակական հիմունքներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: