Հայերեն   English   Русский  

​Պլասիդո Դոմինգոն սեռական ոտնձգության մեջ է մեղադրվել


  
դիտումներ: 453

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի քանի կանայք իսպանացի օպերային աստղ Պլասիդո Դոմինգոյին սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել: Գրում է Gazeta.ru-ն:

Կանայք պնդում են, որ երգչիչն իրենց սեռական մտերմության է դրդել՝ նրանց դերեր խոստանալով և խոչընդոտել նրանց կարիերայի առաջընթացին մերժում ստանալու դեպքում: Ընդհանուր առմամբ, ութ երգչուհի և մեկ պարուհի նրան սեռական ոտնձգության մեջ է մեղադրել: Անպարկեշտ առաջարկներ նրանք ստացել են 1980-ականներից ի վեր:

Բացի այդ թատրոնի մի քանի տասնյակ արվեստագետներ հաստատել են, որ ականատես են եղել Պլասիդո Դոմինգոյի անընդունելի պահվածքին: Սակայն երգիչը հերքում է այդ մեղադրանքները:

Ավելի վաղ դերասանուհի Ջինա Դեյվիսը դժգոհել էր ռեժիսորի ոտնձգություններից, որի ֆիլմի նկարհանումների համար քասթինգի էր մասնակցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: