Հայերեն   English   Русский  

Ռուստամ Բադասյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պատվիրակությանը


  
դիտումներ: 128

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջեւ համագործակցությունն ու կարեւորել տարբեր ուղղություններով դրա զարգացումը:

Շոմբի Շարփը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին նշանակման կապակցությամբ եւ ՄԱԿ-ի համապարփակ աջակցությունն է հայտնել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Նախարար Բադասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են նշված ոլորտները բարեփոխելուն ուղղված աշխատանքներն ու անդրադարձել ««Դատական օրենսգիրք» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների ու հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: