Հայերեն   English   Русский  

«Եկել ենք ոսկե մեդալ նվաճելու». Համահայկականի մասնակից


  
դիտումներ: 103

2007 թվականից սկսած Տագանրոգ քաղաքը ներկայացնող ‹‹Կոբաթ›› ֆուտբոլային ակումբը մասնակցում է Համահայկական խաղերին:

Նախորդ տարիներին ակումբը երկու անգամ արծաթե մեդալակիր է դարձել, սակայն ըստ թիմի նախագահ Կարեն Մկրտչյանի՝ այս տարի ակումբը եկել է ոսկե մեդալ նվաճելու:

‹‹Համահայկական ամառային 7-րդ խաղերը սկսել ենք հաղթանակով: Մեր թիմի յուրաքանչյուր մարզիկի համար շատ կարևոր է սա, քանզի գալով մեր երկիրը՝ Հայաստան, ավելի շատ ենք շփվում հայերի հետ, ձեռք ենք բերում նոր ընկերներ, բացի այդ, մեծանում է նաև մարզիկների փորձը››,- ասաց ակումբի նախագահ Կարեն Մկրտչյանը:

Նրա կարծիքով՝ լավ էին կազամակերպված խաղերը, հատկապես, շատ տպավորիչ էր բացման արարողությունը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: