Հայերեն   English   Русский  

Կրթաթոշակների բարձրացմանն ուղղված նոր նախագիծ


  
դիտումներ: 402

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը,

որով առաջարկվում է պետական նախնական մասնագիտական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը, բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 ՀՀ դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար` 30.000 ՀՀ դրամ։

Նշենք, որ 1999 թվականից բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողը ստանում է 5000 դրամ, իսկ գերազանցությամբ սովորողները՝ 6000 դրամ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: