Հայերեն   English   Русский  

ՊՆ մայորը անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՃՈ աշխատակիցների նկատմամբ. նա եղել է ոչ սթափ վիճակում (լուսանկար)


  
դիտումներ: 639

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է SHAMSYAN.com-ը:

Ժամը 01։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու և «Արքայաձոր» ռեստորանային համալիրի միջնամասում, բախվել են Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Հովիկ Պապիկյանի վարած Volkswagen մակնիշի 51 MՏ 500 համարանիշի և Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Դավիթ Գրիգորյանի վարած Toyօta Corolla մակնիշի 99 QQ 919 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չեն եղել։

Տեղում ճանապահային ոստիկանները վթարի վայրի տեղազննություն են կատարել, որից հետո փորձել են վարորդների սթափության աստիճանը պարզել։ Այդ ժամանակ վարորդներից Հ. Պապիկյանը մոտեցել է ճանապարհային ոստիկաններին և հայտնել, որ պետք է իր սթափությունը չստուգվի՝ ասելով. «Մենք մերոնցով ենք, սղցնենք՝ գնա, թող սթափությունը չստուգվի»։

Սակայն ճանապահային ոստիկանները նրան հայտնել են, որ դա բացառվում է և ինչպես վարորդ Դ. Գրիգորյանն է սթափության փորձաքննություն անցել, այնպես էլ ինքը պետք է անցնի։ Դրանից հետո Հ. Պապիկյանը վիճաբանել է ճանապարհային ոստիկանների հետ, հարվածել նրանցից մեկի դեմքին և պոկել ոստիկանի համազգեստի վերնաշապիկի ձախ ուսադիրը։ Ճանապարհային ոստիկանները, տեսնելով, որ նա չի ենթարկվում իրենց օրինական պահանջին և անհարգալից վերաբումունք է ցուցաբերում ոստիկանների նկատմամբ, այդ մասին տեղեկությունը փոխանցում են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատու Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցում է ոստիկանության Նոր նորքի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը, ովքեր Հ. Պապիկյանին բերման են ենթարկում ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Պապիկյանը ենթարկվում է սթափության փորձաքննության և պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Պապիկյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով մայոր է։

ճանապահային ոստիկաններ

ճանապահային ոստիկաններ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: