Հայերեն   English   Русский  

Մարալիկում բամբակամանվածքային գործարան բացվեց


  
դիտումներ: 895

Մարալիկում այսօր տեղի ունեցավ բամբակամանվածքային գործարանի բացման արարողությանը, որն մասնակցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործարանը, ինչպես նշեց համասեփականատեր Գևորգ Գասպարյանը, իր շուրջը կհամախմբի ամբողջ տեքստիլը, շատ փոքր գործարաններ կսկսեն աշխատել, և հսկայական աշխատատեղ կապահովվի:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ընդգծեց, որ կառավարությունն օրենքով նախատեսված արտոնություն է տրամադրել գործարանին: Գործարանն արդեն պատրաստվում է ամսական 300 տոննա թել արտադրել, բայց, եթե կլինեն կազմակերպություններ, որոնք պահանջարկ կստեղծեն, հնարավոր կլինի ընդլայնել արտադրվող թելի ծավալը:

Գործարանի բացման համար արդեն ներդրվել է ավելի քան 4 մլն դոլար: Հայաստանի կառավարությունը մինչև 13 մլն ներդրման արտոնություն է տրամադրել։ Գործարանը 297 հազար դրամ միջին աշխատավարձով աշխատատեղեր կապահովի 150 մարդու համար։ Այն հիմնադրվել է նախկին բամբակամանվածքային գործարանի տարածքում, որից ոչինչ չէր մնացել։ Նախկինում` Խորհրդային միության տարիներին, 1700 մարդ է աշխատել այդ գործարանում։

Ընկերությունը նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնել 13մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիրը, որի արդյունքում տարեկան Հայաստանի հագուստի ծավալը կավելանա շուրջ 9 մլն դոլարով կամ 19 տոկոսով։ Ընկերությունում միջին աշխատավարձն այս պահին կազմում է 264,400դրամ։ Հիմնական շուկաներն են լինելու Հայաստանը, Ռուսաստանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: