Հայերեն   English   Русский  

Վախենում ենք, որ ուշ կլինի ինչ-որ բան անելու համար. փոքրիկը օգնության կարիք ունի արտերկրում բուժվելու համար


  
դիտումներ: 698

6 ամսական ժպտերես Ալեքսը վերջին շրջանոմ շատ անհանգիստ է դարձել: Պատճառը փոքրիկի հիվանդությունն է, որը գնալով զարգանում է:

Ալեքսը ունի զույգ եղբայր: Փոքրիկնեը ծնվել են 2019 թվականի փետրվարի 7-ին: Մայրն ասում է, որ ծնվելուց հետո երեխայի մոտ դեղնություն են նկատել:

«Երեխայի մաշկը դեղին էր, դրա համար մեզ ուշ դուրս գրեցին հիվանդանոցից, սակայն ասացին, որ լուրջ խնդիր չկա ու շուտով երեխայի դեղին գույնը կանցնի: 1 ամիս հետո անընդհատ աչքերի մեջ կար այդ դեղին գույնը, դիմեցինք բժշկին, ասաց, որ ֆիզիոլոգիական վիճակ է ու շուտով կանցնի: 2 ամիս հետո վիճակը ավելի վատացավ, ու հիվանդանոցում ստուգումները ցույց տվեցին, որ երեխայի մոտ լյարդի աստրելիա է, լեղուղիներ չկան»:

Այժմ երեխայի մոտ «Բիլիար ատրեզիա», «Բիլիար ցեռոզ» հիվանդություններն են ախտորոշվել:

«Եթե ավելի վաղ հայտնաբերվեին հիվանդությունները՝ հնարավոր կլիներ այստեղ բուժել, բայց հիմա լյարդի ցեռոզ է առաջացել ու փոխպատվաստում է պետք երեխային, որը Հայաստանի պայմաններում չեն անում»,-ասում են Ալքսի ծնողները:

Բուժումը հնարավոր չէ կազմակերպել Հայաստանում, այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տվել որքան հնարավոր է շուտ փոքրիկին տանել արտերկիր ու փոխպատվաստում անել: Դրա համար մեծ գումարներ են պետք, իսկ ընտանիքը միջոցներ չունի:

«Մի քանի անգամ դիմել ենք Առողջապահության նախարարություն, սակայն մերժում ենք ստացել: Հետո նամակով դիմել ենք վարչապետին՝ խնդրելով ինչ-որ չափով աջակցել ֆինանսապես, բայց այդ նամակը հասցեագրվել է Առողջապահության նախարարություն, որտեղից կրկին պատասխանել են, որ իրենք չեն օգնում երեխաներին բուժում ստանալ արտերկրում»:

Ծնողները դիմել են մի շարք հիմնադրամների ու կազմակերպությունների, սակայն նույն մերժումներն են ստացել:

Ալեքս

«Ամեն վայրկյան վախով սպասում ենք, որ երեխայի մոտ հնարավոր է արյունահոսություն սկսվի, վախենում ենք, որ ուշ կլինի ինչ որ բան անելու համար... Մեր միակ հույսը հիմա բարի մարդիկ են, որ գուցե կկարողանան ինչ-որ բանով օգնել»:

Երեխային արտերկիր տանելու և բուժումը կազմակերպելու համար մոտ 80 հազար ԱՄՆ դոլար է հարկավոր:

Եթե կգտնվեն մարդիկ, որ կցանկանան փոքրիկ Ալեքսին առողջ կյանք պարգևել, ապա կարող են կապ հաստատել մեզ հետ 010 52-37-66 կամ 077-64-82-35 հեռախոսահամարներով, գրել ankakhtert@gmail.com էլ. հասցեին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: