Հայերեն   English   Русский  

Ավարտվեց է Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը


  
դիտումներ: 356

Ավարտվել է Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում։

Կառավարության լրատվականից լրագրողներին մանրամասներ փոխանցեցին հանդիպումից։

«Փաշինյանն ու Մեդվեդևը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Թե Հայաստանի, թե Ռուսաստանի վարչապետները համոզմունք են հայտնել, որ երկկողմ հարաբերություններն առաջընթաց են ապրում:

ՀՀ ու ՌԴ կառավարությունների ղեկավարներն ընդգծել են, որ պետք է շարունակել ամրապնդել ու զարգացնել հայ-ռուսական կապերը»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին աշխատանքային այցով ժամանել էր Չոլպոն-Ատա՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Հայաստանի վարչապետը հանդիպել է նաև Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: