Հայերեն   English   Русский  

Նախագահի հրամանագրով Գագիկ Գալստյանին և Վլադ Ասատրյանին վաստակավոր շինարարի պատվավոր կոչումներ են շնորհվել


  
դիտումներ: 49

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 9-ին հրամանագիր է ստորագրել, որով Գագիկ Գալստյանին և Վլադ Ասատրյանին վաստակավոր շինարարի պատվավոր կոչումներ են շնորհվել:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհել՝

Գագիկ Շաղաբեգի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հայաստանի շինարարների միության նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր

Վլադ Արտեմի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ

«Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: