Հայերեն   English   Русский  

​Լեհական ֆենոմեն. քաղաք, որտեղ միայն աղջիկներ են ծնվում


  
դիտումներ: 317

Լեհաստանի Մեյսցե-Օջանսկե քաղաքում զարմանալի երևույթ է տեղի ունենում. այնտեղ արդեն 10 տարի տղա չի ծնվում: Քաղաքի իշխանությունները նույնիսկ պարգև են սահմանել այն ընտանիքի համար, որը տղա երեխա լույս աշխարհ կբերի, սակայն այն շնորհելու առիթ առայժմ չկա:

Տեղի բնակիչների խոսքով՝ նորածին տղաների թիվը Մեյսցե-Օջանսկում միշտ էլ անբնական ցածր է եղել: Հնաբնակները պատմում են, որ նախկինում էլ օրիորդները հաճախ ստիպված էին փեսացուի որոնումներով մեկնել հարևան քաղաքներ:

Կանայք Մեյսցե-Օջանսկում հրշեջ, ոստիկան են աշխատում, տրակտոր են վարում և շատ ուրիշ աշխատանքներ են կատարում, որոնք սովորաբար տղամարդու գործ են համարվում: Լեհաստանի բժիշկները գլուխ են կոտրում, թե ինչ անել, որ քաղաքի բնակիչները տղա բեղմնավորեն: Ոմանք երևույթը բացատրում են հնում տեղի բնակիչների՝ հավանական ազգակցական կապերով ամուսնություններով, ուրիշները՝ տեղի բնակիչների սննդակարգով, որում անբավարար է կալցիումի բաղադրությունը, սակայն դրանք վարկածներ են, որոնք գիտական հիմնավորում չեն ստացել:

«Չգիտեմ, թե ինչ կալցիումի խնդիր ունենք մենք,- ծիծաղում է քաղաքապետ Ֆրիշկոն:- Բայց ծայրահեղ դեպքում մի խորհուրդ էլ կա Լեհաստանի լեռնային շրջաններից: Ըստ այնտեղի հավատալիքի, եթե ուզում ես տղա ունենալ, մահճակալիդ տակ կացին դիր»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: