Հայերեն   English   Русский  

Բրիտանացի շինարարին Բրեդ Փիթի նմանակ են համարում. Լուսանկար


  
դիտումներ: 592

Mirror պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում դերասան Բրեդ Փիթիի նմանակի են հայտնաբերել, որի անունը Նաթան Միդս է, և որը որպես շինարար է աշխատում: Գրում է Gazeta.ru-ն:

Միդսի խոսքերով՝ իրեն անընդհատ շփոթում են հոլիվուդյան դերասանի հետ: Նրան հաճախ են խնդրում ինքնագիր տալ կամ լուսանկարվել:

«Ես չեմ կարողանում որևէ տեղ գնալ: Ես չեմ կարող խանութներ գնալ, քանի որ վաճառողները սկսում միմյանց հրել՝ կարծելով, որ ես Բրեդ Փիթն եմ», - նշել է շինարարը:

Սակայն դերասանի նմանակի խոսքերով՝ ինքն անձամբ չի կարող տեսնել իրենց նմանությունը, չնայած նրան, որ հազարավոր մարդիկ իրեն համեմատում և նմանեցնում են Փիթին:

Բրիտանացին ամեն օր տասնյակ հաղորդագրություններ է ստանում սոցիալական ցանցերում և փորձում է պատասխանել բոլոր երկրպագուներին: Հենց այդ կերպ էլ նա ծանոթացել է նաև իր ընկերուհու հետ:

Բրեդ Փիթ-շինարար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: