Հայերեն   English   Русский  

Դանակահարություն՝ Նալբանդյան գյուղում. մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն


  
դիտումներ: 68

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նալբանդյան գյուղի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, առերևույթ հանցագործություն կատարած անձը իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածել է 1964թ. ծնված համագյուղացուն՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: