Հայերեն   English   Русский  

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հրաբխի խոշոր ժայթքում է կանխատեսել


  
դիտումներ: 88

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նախազգուշացում է տարածել Հավայան Կիլաուեա հրաբխի աղետալի ժայթքման մասին: Այդ մասին հայտնել է Live Science-ը: Գրում է Gazeta.ru-ն:

Ծառայության տվյալներով՝ խառնարանի ստորին մասում ջրի կրիտիկական զանգված է հավաքվում, որը հոսում է ժայռերի ճեղքերից:

Այս պահին խառնարանում երեք լճակ է ձևավորվել, որոնք ինչ-որ պահի պետք է որպես լիճ միանան:

Երբ հրաբուխը սկսի ժայթքել, շիկացած լավան լճի ջուրը գոլորշու կվերածի, ինչը պայթյունի կհանգեցնի:

Այնուամենայնիվ, ըստ գիտնականների, պայթյունին չպետք է մոտ ապագայում սպասել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: