Հայերեն   English   Русский  

​Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է գիտաժողովների շարք


  
դիտումներ: 1165

Օգոստոսի 7-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) տեղի է ունեցել «ՀՀ Զինված ուժերի զարգացման ուղղությունները՝ ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին գիտնականներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ից, ՀՀ Անվտանգության խորհրդից, ԵՊՀ-ից, Պետական Կառավարման ակադեմիայից, ինչպես նաև քաղաքագետներ, պատմաբաններ, փորձագետներ տարբեր բնագավառներից:

Գիտաժողովում հիմնական զեկուցումներով հանդես են եկել ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, ՊԱՀՀ-ի ավագ սպա, փոխգնդապետ Առլեն Շահվերդյանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ, ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներ:

Գեներալ-մայոր Տավարածյանն իր խոսքում ընդգծել է, որ համալսարանը վստահ և հետևողական քայլերով շարժվում է առաջ, մեծ ջանասիրությամբ կատարելով իր առջև դրված բոլոր խնդիրները, զարգացնելով ինչպես հետազոտական, այնպես էլ կրթական բաղադրիչները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: