Հայերեն   English   Русский  

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին


  
դիտումներ: 84

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր՝ օգոստոսի 7-ին, ընդունել է Հայաստանի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լրատվության ծառայությունից։

Մասիս Մայիլյանը ողջունել է Զարեհ Սինանյանի՝ այդ պաշտոնում առաջին այցն Արցախ եւ կարեւորել շփումների ակտիվացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով: Քննարկվել են գերատեսչությունների միջեւ ինստիտուցիոնալ մակարդակով համագործակցության հաստատման հեռանկարները` այս ոլորտում համատեղ ջանքերի հետեւողականությունն ապահովելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համահայկական շահերի խթանմանը, ինչպես նաեւ հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում սփյուռքի ներգրավվածության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի պատրաստակամությունը` նպաստելու հայապահպանությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: