Հայերեն   English   Русский  

ԼՂ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի տնօրենը քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հարցեր


  
դիտումներ: 41

Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր են քննարկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը այսօր Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ:

Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նույն օրը Բակո Սահակյանն ընդունել է ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին: Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: