Հայերեն   English   Русский  

Աշոտ Ղուլյանն ընդունել է Լենա Նազարյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած բուլղարացի պատգամավորներին


  
դիտումներ: 214

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավորներ Վալերի Սիմեոնովին, Իորդան Ապոստոլովին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում հյուրերը խոսել են նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողության մասին և պատրաստակամություն հայտնել՝ աջակցել եղբայրական հայ ազգին՝ իրենց բոլոր նախաձեռնություններում:

Այնուհետև կողմերը քննարկել են Արցախի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտությանը, սպորտի և մշակույթի միջոցով ազգերի ինտեգրման հնարավորություններին վերաբերող հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: