Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը նոր հրթիռների գործարկումը Վաշինգթոնի և Սեուլի համար նախազգուշացում է անվանել


  
դիտումներ: 90

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկնաբանել է տակտիկական վերահսկվող նոր տիպի հրթիռների գործարկումը: Այդ մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Ըստ առկա տեղեկությունների, ԿԺԴՀ ղեկավարն անձամբ վերահսկել է դրանց գործարկումները: Հրթիռները արձակվել են երկրի արևմտյան մասում տեղակայված օդանավակայանից և թռչել կենտրոնական շրջանների և մայրաքաղաքի տարածքում:

Կիմ Չեն Ընի խոսքերով՝ գործարկումները «հնարավորություն են դարձել նախազգուշացում ուղարկել» ՝ ի պատասխան Վաշինգթոնի և Սեուլի համատեղ զորավարժությունների:

Ավելի վաղ Հարավային Կորեայի ներկայացուցիչները ԿԺԴՀ-ին մեղադրել էին կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնելու մեջ, որոնց գործարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: