Հայերեն   English   Русский  

Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձի հրահանգը Բոլթոնն է տվել


  
դիտումներ: 107

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատմել է, թե ով է 2018 թ.պատվիրել իր դեմ մահափորձը: Գրում է Gazeta.ru-ն:

Պետության ղեկավարի խոսքերով՝ ներկայումս նա չի կարող մեղադրել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին:

«Ես այսօր կարող եմ ասել, որ ապացույցներ ունեմ, որ մահափորձը կատարվել է Սպիտակ տնից Ջոն Բոլթոնի հրամանով», - ասել է Մադուրոն:

Նա նաև նշել է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ունի հանցավոր մտածողություն և մարդասպանի մտածելակերպ:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները քննարկում է Վենեսուելայի տարածքում իրավիճակի կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները: Նրա խոսքերով՝ Վաշինգթոնը կաջակցի Վենեսուելայի ժողովրդի համար մարդասիրական օգնության հասանելիությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: