Հայերեն   English   Русский  

Դատարանը հրապարակել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով վճիռը


  
դիտումներ: 153

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ երեկ՝ օգոստոսի 5–ին հրապարակել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով վճիռը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի՝ իրեն ստախոս անվանելու համար։ Հայցվորը պահանջել էր հատուցել իր պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի համար` ներկայացնելով 300.000 ՀՀ դրամի փոխհատուցման պահանջ։

Դատարանին ներկայացրած հայցադիմումով Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչը հայտնել է, որ Նարեկ Մալյանը 2019 թ. հունվարի 7–ին իր ֆեյսբուքյան «Live»-ի միջոցով հրապարակայնորեն վիրավորական խոսքեր է արտահայտել Դանիել Իոաննիսյանի հասցեին։ Մալյանն այդ տեսանյութում Իոաննիսյանին անվանել է ստախոս։

Գործի քննության ընթացքում պատասխանողը դիրքորոշում է հայտնել, որ հայցադիմումի մեջ նշված արտահայտությունները կատարվել են 2019 թվականի հունվարի 7-ին (մեկամսյա ժամկետը լրացել է հունվարի 7–ին) , ուստի խնդրել է հայցը մերժել՝ հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը պահպանված չլինելու հիմքով:

Այսպիսով դատարանը վճռել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պատվին և արժանապատվությանը վիրավորանք հասցնելու համար 300,000 ՀՀ դրամ գումար փոխհատուցելու պահանջի մասին, մերժել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: