Հայերեն   English   Русский  

«Ռեստարտ» նախաձեռնության տղաների գործն ուղարկվել է դատարան


  
դիտումներ: 125

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին աղբարկղը նետելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան։

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի և նրա 5 ընկերներին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Նարեկ Մալյանը քրեական գործով տուժող է ճանաչվել։

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Պետրոսյանը նախնական համաձայնության գալով Յուրի Արայիկի Ավագյանի, Հրաչյա Դավիթի Խլղաթյանի, Արամայիս Լիպարիտի Պետրոսյանի, Գարիկ Գրիշայի Միսակյանի և Դավիթ Գագիկի Սիմոնյանի հետ, խմբի կազմում, 2019թ. մարտի 4-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում բռնություն գործադրելով` փորձել է բացահայտ առևանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: