Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ին անհանգստացրել է Էրդողանի հայտարարությունը


  
դիտումներ: 156

ԱՄՆ-ն անահնգստացած է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, Թուրքիայի կողմից տեղի քրդական ուժերի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունից։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտղության խոսնակ Մորգան Օրթագուսը, հավելելով, որ դա կլինի «միակողմանի և անընդունելի քայլ»։


Ամերիկացի պաշտոնյան նկատել է, որ ԱՄՆ-ի անհանգստության պատճառներից մեկն այն է, որ որ այդ հատվածից ոչ հեռու տեղակայված են ամերիկյան զինված ստորաբաժանումներ։

Օրթագուսը Թուրքիային կոչ է արել ԱՄՆ-ի հետ մշտական կապի մեջ լինել և համատեղ աշխատանքներ իրականացնել։

Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների հարցում թուրք-ամերիկյան անհամաձայնություններին, խոսնակն ասել է.

«Մենք կարծում ենք, որ թուրք-ամերիկյան երխոսությունը միակ միջոցն է սահմանամերձ շրջանում անվտանգությունը ապահովելու համար։ Թուրքիայի կողմից առանց համաձայնության իրականացվելիք ցանկանացած ռազմական միջամտություն կվնասի ընդհանուր շահերին»,- ասել է Օրթագուսը։

Ավելի վաղ Սիրիայում նոր ռազմական գործողության մասին հայտարարություն արել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: