Հայերեն   English   Русский  

Ստոլտենբերգը գնահատել է բրեքսիթի հնարավոր հետևանքները ՆԱՏՕ-ի համար


  
դիտումներ: 172

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի դաշինքում երկրի ունեցած դիրքի վրա: Գրում է Gazeta.ru-ն:

«Բրեքսիթը չի փոխի Մեծ Բրիտանիայի դիրքերը ՆԱՏՕ-ում: Վստահ եմ, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպես և երբ է տեղի ունենալու բրեքսիթը, Մեծ Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի շատ կարևոր, առանցքային դաշնակիցը», - РИА Новости լրատվական գործակալությունը Ստոլտենբերգի խոսքերը:

Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան խոշոր ռազմական բյուջեի է տիրապետում Եվրոպայում:

Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ իր կարծիքով, բրեքսիթը ՆԱՏՕ-ն նույնիսկ ավելի կարևոր հարթակ կդարձնի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրները միավորելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: