Հայերեն   English   Русский  

Էրդողան. «Մեր համբերությունը անսպառ չէ. կմտնենք Եփրատի արևելք»


  
դիտումներ: 269

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում ունեցած ելույթի ժամանակ ակնարկել է Եփրատ գետից արևելք ընկած տարածքում ռազմական գործողություններ ծավալելու մասին:

Էրդողանը այդ կապակցությամբ ասել է.

«Երբ մենք սկսեցինք կանխել սիրիական տարածքներից մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքները, մեզ փորձում էին վախեցնել` ասելով` հանկարծ չմտնեք Աֆրին քաղաքի կենտրոն: Մենք չլսեցինք և մտանք Աֆրին, Ջերաբլուս, Ալ-Բաբ: Այժմ էլ կմտնենք Եփրատի արևելք»:

Էրդողանը նշել է, որ Եփրատի արևելք ներխուժելու վերաբերյալ հայտնել են ԱՄՆ-ին և Ռուսաստանին:

Նրա փոխանցմամբ` հնարավոր չէ լռել այն դեպքում, երբ Սիրիայի տարածքից շարունակվում են Թուրքիայի ուղղությամբ կրակոցները:

«Մեր համբերությունը անսպառ չէ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Թուրքիան առաջին անգամ չէ, որ զգուշացնում է Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու մասին:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին, որ եթե Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության չհասնեն Սիրիայի հյուսիում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում, Անկարան միայնակ այն կստեղծի՝ ռազմական գործողություններ սկսելով Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց ահաբեկչական է համարում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: