Հայերեն   English   Русский  

Լեոնարդո Դի Կապրիոյի խորհուրդները՝ սկսնակ դերասաններին


  
դիտումներ: 254

Mirror պարբերականի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն խորհուրդներ է տվել սկսնակ դերասաններին: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կինոարտադրություն մտնել, պետք է հնարավորինս շատ ֆիլմեր դիտեն:

Նա նշել է, որ ինքը ևս շատ հաճախ է ֆիլմեր դիտում, որպեսզի ոգեշնչվի դրանցից և այլ դերասանների փորձը հավաքի:

«Փորձեք համեմատել ինքներդ ձեզ մեծերի հետ և միայն դրանից հետո սկսեք ինչ-որ բան անել», - ասել է Դի Կապրիոն:

Դերասանի խոսքերով ՝ իր ընտրած աշխատանքի ամենահաճելի պահերից մեկն իր աշխատանքի արդյունքների վերանայման հնարավորությունն է:

Ավելի վաղ Լեոնարդո Դի Կապրիոն արձագանքել էր Սիբիրի անտառային հրդեհներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: