Հայերեն   English   Русский  

Ստոլտենբերգը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 480

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը CNN հեռուստաալիքի եթերում վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, ի վերջո, կկարողանան նոր համաձայնագրեր կնքել զենքի արտադրությունը, տարածումը և օգտագործումը վերահսկելու համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Ենթադրում եմ, որ դեռևս հնարավոր է համաձայնության գալ զենքի վերահսկման ոլորտում, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա ավելի անվտանգ կլինի բոլորիս համար», - հայտարարել է Ստոլտենբերգը:

Ընդ որում՝ նա նշել է, որ մոտ ապագայում նման համաձայնագրերի ձեռքբերումը քիչ հավանական է:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ զինամթերքի վերահսկման շուրջ համաձայնագրերը կարևորագույն նշանակություն ունեն բոլոր կողմերի համար:

«Զենքի վերահսկման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը բոլորիս շահերից է բխում, եթե դրանցում հավասարակշռությունը պահպանված է, և դրանց համապատասխանությունը կարելի է ստուգել», - ասել է նա:

Ստոլտենբերգը հիշեցրել է, որ «սպառազինությունների մրցավազքը ոչ միայն վտանգավոր է, այլև չափազանց թանկ է», ինչի մասին նրա խոսքերով՝ վկայում են Սառը պատերազմի դասերը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի փլուզումից հետո Եվրոպայում նոր միջուկային հրթիռներ տեղակայել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: