Հայերեն   English   Русский  

Մադուրոն շնորհակալություն է հայտնել երկրի ընդդիմությանը


  
դիտումներ: 394

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել երկրի ընդդիմությանը` երկրում իրավիճակի կարգավորման նպատակով բանակցային գործընթացին մասնակցելու համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Շնորհակալություն եմ հայտնում վենեսուելական ընդդիմությանը, որը դեռևս շարունակում է քաղաքական երկխոսություն վարել Օսլոյի մեխանիզմի միջոցով», - գրել է նա:

Մադուրոն նաև վերահաստատել է իր պատրաստակամությունը «մնալ բանակցությունների սեղանի շուրջ»՝ երկրում խաղաղություն ապահովելու հարցում համաձայնության գալու համար:

Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ներկայացուցիչ Կառլոս Վեկոն հայտարարել էր Վենեսուելայի կառավարական պատվիրակության հետ բանակցությունների վերսկսման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: