Հայերեն   English   Русский  

Իրանը մերժել է Թրամփի և Զարիֆի հանդիպման առաջարկը


  
դիտումներ: 531

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու հրավեր է ստացել: Այդ մասին հայտնում է The New Yorker պարբերականը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշում է թերթը, հրավերը Զարիֆին է փոխանցել ԱՄՆ կոնգրեսական Ռենդ Փոլը՝ իրանցի նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Նշվել է, որ դրանից հետո Զարիֆը այդ առաջարկը փոխանցել է Իրանի իշխանություններին, որոնք «այդ անգամ հավանության չեն արժանացրել հանդիպման հրավերը»:

Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից Զարիֆի հետ բանակցելու Ռենդ Փոլի ծրագրերի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: