Հայերեն   English   Русский  

Համացանցում ձայնագրություն է հայտնվել՝ ինչու են հեռացնում Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին


  
դիտումներ: 361

Համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որտեղ օդանավակայանի ղեկավարներից մեկը բացատրում է հայ աշխատակցին, թե ինչու են իրեն աշխատանքից ազատել։ Ձայնագրության մեջ նշվում է, որ նրան աշխատանքից ազատում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բողոքի նամակը ստորագրելու համար։

«Մեզ մոտ չեն սիրում, երբ մարդիկ բողոքում են։ Պետք էր սպասել եւ լռել»,–ասում է օդանավակայանի ներկայացուցիչը՝ պնդելով, որ ազգությունը կապ չունի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոչիի միջազգային օդանավակայանի հայազգի աշխատակիցները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց աշխատանքից ազատում են ազգային հատկանիշով պայմանավորված։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: