Հայերեն   English   Русский  

Ստոլտենբերգը Վրաստան կայցելի


  
դիտումներ: 425

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեյմս Ապատուրայը վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ հոկտեմբերի 3-4-ին դաշինքի պատվիրակության այցը Վրաստան կգլխավորի Յենս Ստոլտենբերգը: Գրում է Gazeta.ru-ն:

«Հոկտեմբերին ՆԱՏՕ-ի այցը Վրաստան դաշինքի գլխավոր քարտուղարի գլխավորությամբ լավ հնարավորություն կլինի Սև ծովում անվտանգության հարցերի էական քննարկման համար: Մենք կարծիք ունենք այս տարածաշրջանում անվտանգության ամրապնդման վերաբերյալ: Դա առաջնահերթություն է ՆԱՏՕ-ի համար, իսկ Վրաստանը ակտիվորեն ներառված է դրանում», - ասել է նա:

Ապատուրայն ավելի վաղ հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Վրաստանի հետ՝ Սև ծովում անվտանգությունն ապահովելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: