Հայերեն   English   Русский  

Հնդկաստանում բժիշկները երեխայի 526 ատամ են հեռացրել


  
դիտումներ: 270

Հնդկաստանում ատամնաբույժները յոթ տարեկան երեխայի 526 լրացուցիչ ատամ են հեռացրել: Այդ մասին հայտնում է Times of India պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:

Տղան ուժեղ ցավ է զգացել ստորին ծնոտի շրջանում: Համակարգչային տոմոգրաֆիայից և ռենտգեն հետազոտությունից հետո պարզվել է, որ երեխայի բերանում մանր ատամներից ուռուցք է գոյացել:

Բժիշկները յոթ տարեկան հիվանդին համոզել են վիրահատություն կատարել և հինգ ժամվա ընթացքում հեռացրել ուռուցքը: Ըստ վիրաբույժների, ռեցիդիվի հավանականությունը ցածր է:

Նշվում է, որ մասնագետները մինչ այդ ծնոտում այդքան մեծ թվով ատամներ չեն տեսել:

Նման ուռուցքի պատճառը նույնպես պարզ չէ: Դա կարող է լինել գենետիկ հիվանդություն, բայց չի բացառվում նաև բջջային հեռախոսի ճառագայթման ազդեցության վարկածը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: