Հայերեն   English   Русский  

Victoria's Secret- ի ամենամյա շոուն չեղարկվել է


  
դիտումներ: 633

Ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող աշխարհահռչակ Victoria's Secret ապրանքանիշի ամենամյա ցուցադրությունը միշտ եղել է նորաձևության աշխարհի ամենավառ ու սպասված իրադարձություններից մեկը, սակայն կարծես, այս տարի հանրությունը կմնա առանց դիտարժան շոուի: Համենայն դեպս, մոդել Շանինա Շեյքը շոուի չեղարկման մասին պատմել է The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Spletnik.ru-ն:

«Դժբախտաբար, այս տարի Victoria's Secret ապրանքանիշի ցուցադրություն չի կայանա: Դա շատ անսովոր է, քանի որ սովորաբար այս ժամանակ արդեն ցուցադրության նախապատրաստական աշխատանքները մեկնարկում էին: Սակայն ես համոզված եմ, որ հետագայում ամեն ինչ կփոխվի», - հայտարարել է ավստրալացի մոդելը, որը հասցրել է հինգ անգամ մասնակցել ապրանքանիշի շքեղ ցուցադրությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ այս տարի ցուցադրությունը չի հեռարձակվելու հեռուստատեսությամբ, ինչպես նախկինում, սակայն այն ժամանակ շոուն դեռևս ամբողջությամբ չեղյալ հայտարարված չէր: Ցուցադրության շուրջ իրավիճակը սկսեց լարվել նախորդ տարի, երբ մարկետինգի գծով տնօրեն Էդ Ռազեկը հայտարարեց, որ անհրաժեշտ չի համարում ցուցադրությանը մասնակցության համար հրավիրել տրանսգենդեր կամ պլյուս չափսի մոդելների: Այդ ժամանակ պահպանողականության և խտրականության համար ապրանքանիշը շատերի քննադատությանն արժանացավ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: