Հայերեն   English   Русский  

ԱՄԷ-ից փախուստի դիմած շեյխի կինը Լոնդոնի դատարանին խնդրել է պաշտպանել իր դստերը


  
դիտումներ: 1093

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արաբական Միացյալ Էմիրություններից փախուստի դիմած շեյխ Մուհամմադ ալ-Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայա բենթ Ալ-Հուսեյնը խնդրել է Լոնդոնի դատարանին պաշտպանել իր երեխային: Գրում է Gazeta.ru-ն:

Հայցի մանրամասները չեն բացահայտվում, բայց հայտնի է, որ խոսքն արքայադստեր երեխաներից մեկին ամուսնության պարտադրելու մասին է:

Շեյխ Մուհամմադ ալ-Մաքտումի կինը, որը վերջերս երեխաների հետ փախուստի էր դիմել ամուսնուց, գտնվում է Լոնդոնում և պատրաստվում է ամուսնալուծվել: Ամուսնուծյան հարցով դատավարությունը տեղի կունենան Լոնդոնի դատարանում հուլիսի 30-ին:

Տեղեկությունն այն մասին, որ արքայադուստր Հայա Բինթ ալ-Հուսեյնը երեխաների հետ լքել է ամուսնուն և իր հետ վերցնելով 39 միլիոն դոլար փախուստի դիմել ԱՄԷ-ից, բրիտանական լրատվամիջոցները դեռևս հուլիսի սկզբին էին տարածել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայադուստր Հայան կասկածվում է սեփական թիկնապահի հետ սիրավեպ ունենալու մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: