Հայերեն   English   Русский  

Պատերազմների պատճառով մանկական մահացության ցուցանիշը պատմական ռեկորդ է սահմանել


  
դիտումներ: 183

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի զեկույցում նշվել է, որ 2018թ. տարբեր զինված բախումների հետևանքով զոհված կամ բռնության ենթարկված երեխաների թիվը հասել է ռեկորդային մակարդակի: Գրում է Gazeta.ru-ն:

Հայտարարության մեջ նշվել է, որ մանկական մահացության և հոսպիտալացման մակարդակը առաջին անգամ մոնիտորինգի մեխանիզմի ստեղծմումից հետո ամենաբարձր ցուցանիշն է գրանցել:

Պարզվել է, որ միայն Աֆղանստանում սպանվել և վիրավորվել է ավելի քան երեք հազար անչափահաս երեխա: Սիրիայում վիրավորվել կամ մահացել է գրեթե 1.9 հազար երեխա, Եմենում ՝ 1689-ը:

Զեկույցում նշվել է նաև, որ ամենամեծ թվով երեխաներ 2018թ. մահացել են Սոմալիում և Նիգերիայում: Հատկանշական է, որ ևս 2,5 հազար երեխա զինված ընդհարումների պատճառով անհայտ կորել է աշխարհի տարբեր մասերում:

Բացի այդ, արձանագրվել է նաև երեխաների նկատմամբ սեռական բռնության 933 դեպք:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում ականի պայթյունից 7 երեխա է զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: