Հայերեն   English   Русский  

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 29-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկն


  
դիտումներ: 107

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 29-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկն ու տվյալ զորամասի պահպանության տեղամասեր:

Բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու բարդ աշխարհագրական պայմաններում մարտական հերթապահություն տանող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:


Վերջում հետագա ծառայության ավելի արդյունավետ կազմակերպման համար Կարեն Աբրահամյանն անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: