Հայերեն   English   Русский  

ԱՄՆ գնահատել է С-400 համակարգերի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը


  
դիտումներ: 86

ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվում է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու ժամկետները հստակեցնել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության տարածած հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչները վստահեցնում են, որ Միացյալ Նահանգները կողմ է Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանմանը:

Ընդ որում՝ գերատեսչությունում նշել են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները Չինաստանի դեմ CAATSA օրենքի համաձայն կիրառվել են մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Չինաստանը ստացել է C-400 զենիթահրթիռային համակարգերը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել էր Միացյալ Նահանգների վերջնագրին ՝ կապված Ռուսաստանի զենիթահրթիռային համակարգերի գնման հետ:






Մեկնաբանություններ - 1

agob.k     30.07.2019 chun ir boj ji qrji injbes A.M.N.aynbes al turkyan jegaspanner yn
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: