Հայերեն   English   Русский  

Մոսկվայում հուլիսի 27-ի բողոքի ակցիայի մասնակիցներից 41-ն արդեն կալանավորվել և դատապարտվել է


  
դիտումներ: 238

Մոսկվայում հուլիսի 27-ի չարտոնված բողոքի ակցիայից հետո 41 մարդ է կալանավորվել և դատապարտվել 3-ից մինչև 15 օրվա ազատազրկման։

Անկախ OVD-Info կայքը հաղորդում է, որ այս թիվը կարող է աճել, քանի որ 79 հոգու էլ տարբեր վարչական տուգանքների են ենթարկել, և դատական լսումները դեռ շարունակվում են։

Հուլիսի 29-ին Մոսկվայի դատարանը տասն օրվա ազատազրկման է դատապարտել Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի ղեկավար Իլյա Յաշինին՝ հանրային միջոցառումներ կազմակերպելու կարգը խախտելու մեղադրանքով։

Հիշեցնենք, անցած շաբաթ օրը Մոսկվայում անցկացվել է բազմամարդ բողոքի չարտոնված ակցիա, որի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 1400 քաղաքացիների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: