Հայերեն   English   Русский  

Պոմպեոն հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 159

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կրճատել են «ընտրությունների վրա ազդելու» Ռուսաստանի Դաշնության հնարավորությունը, իսկ այժմ աշխատում են կանխել Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի միջամտության փորձերը: Գրում է Gazeta.ru-ն:

Պոմպեոն հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է եղել միջամտել 2018 թ. միջանկյալ ընտրություններին, սակայն Միացյալ Նահանգներն «արդյունավետությամբ» հաղթահարել է այդ խնդիրը:

«Մենք, անկասկած, անվտանգ և հուսալի ընտրություններ ենք ունեցել և կրճատվել ենք ընտրությունների վրա ազդելու ռուսների ունակությունը», - ասել է Պոմպեոն:

Նա ընդգծել է, որ այժմ ԱՄՆ իշխանությունները «կենտրոնացած են ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հնարավոր միջամտության կանխման գործի վրա»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: