Հայերեն   English   Русский  

​Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել


  
դիտումներ: 315

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի կայքը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվել է, որ Թրամփը շնորհավորել է Զելենսկուն կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ժողովրդի ծառա» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Իր հերթին Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում «ԱՄՆ առաջնորդության համար»:

Ավելի վաղ Զելենսկին շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրեն Վաշինգթոն հրավիրելու համար: Միեւնույն ժամանակ, Զելենսկի վարչակազմի ներկայացուցիչը չէր նշել, թե արդյոք Զելենսկին համաձայնվել է Թրամփի առաջարկին, և երբ կկայանա նրա այցը ԱՄՆ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: