Հայերեն   English   Русский  

Թրամփը` Մյուլերի կատարած աշխատանքի մասին


  
դիտումներ: 203

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսում երկրի նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ելույթը, որն ամերիկյան ընտրություններին «ռուսական միջամտության» գործի հետաքննությունով էր զբաղվում: Գրում է Gazeta.ru-ն:

Նախագահի խոսքերով՝ հուլիսի 24-ը շատ լավ օր է դարձել Հանրապետական կուսակցության համար:

«Մենք՝ Հանրապետական կուսակցության անդամներս, շատ լավ օր ենք ունեցել: Այն, ինչ Մյուլերը փորձում էր պաշտպանել, չի կարելի պաշտպանել: Չի կարելի արդարացնել այդ անհեթեթ խաբեությունը, վհուկների որսը», - Թրամփի խոսքերը մեջբերում է Սպիտակ տան կայքը:

Նախագահի խոսքերով՝ լսումների օրը դեմոկրատները «շատ բան են կորցրել, նրանց կուսակցությունն այժմ բարոյալքված է»:

Թրամփը նաև Մյուլերի աշխատանքը «սարսափելի» է անվանել:

«Կարծում եմ՝ Մյուլերն իր գործը սարսափելի է արել, ինչպես այսօր Կոնգրեսում, նույն կերպ նաև հետաքննության հետ կապված», - եզրափակել է նա:

Ավելի վաղ Մյուլերը ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել էր, որ 2016 թ. նախագահական ընտրություններում Ռուսաստանը «ցանկանում էր շահ ստանալ Թրամփի հաղթանակից»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: