Հայերեն   English   Русский  

Այսինքն բնապահպանության նախարարության նոր ղեկավարությունն ուղղակի շարունակել է նախորդների աշխատանքը, ստացել է օգնությունը ՄԱԿ-ից, բայց Նիկոլն այդ օգնությունն ըստ էության «վաճառում» է


Կարեն Վրթանեսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 222

Երեկ կառավարության պաշտոնական էջը հայտնեց Հաղարծինում ու Թեղուտում 140 հազար եվրոյի փոքր դրամաշնորհներով գյուղացիական բիզնեսներ ստեղծելու մասին։

Նիկոլի էջն էլ այդ գրառումը իր մոտ տարածեց, հավելելով․ «Անջատում ենք «բենզապիլաները», միացնում ենք միտքը եւ ստանում արդյունք»։

Ինձ տարօրինակ թվաց, որ ՀՀ կառավարության էջում դրամաշնորհը ներկայացնում են եվրոյով, ինչի մասին գրեցի նախորդ գրառմանս մեջ։ Եթե սա ՀՀ կառավարության դրամաշնորհն է, ապա պիտի դրամով լինի, եթե ինչ-որ արտասահմանյան կազմակերպությունից է, ապա ինչո՞ւ չեն նշում, թե ինչ գումարներ են։

Մի քիչ փնտրեցի Գուգլում, պարզվեց, որ այս դրամաշնորհների մասին Նիկոլն առաջին անգամ խոսել է անցյալ տարվա օգոստոսին, հիշատակելով սակայն ոչ թե 140 հազար եվրո, այլ 140 հազար դոլար։

Մի քիչ էլ գուգլելուց հետո պարզվեց, որ գումարը տրամադրել է ՄԱԿ-ի «Հարմարվողականության հիմնադրամը» (Adaptation Fund) միջազգային կազմակերպությունը։

Տրամաբանական է, որ հաջորդը պիտի փնտրեի այդ անունով հիմնադրամը։ Եւ ի՞նչ է պարզվեց։ Պարզվեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը սկսել է այդ հիմնադրամի հետ համագործակցել դեռևս 2016 թվականի նոյեմբերից։

Այսինքն բնապահպանության նախարարության նոր ղեկավարությունն ուղղակի շարունակել է նախորդների աշխատանքը, ստացել է օգնությունը ՄԱԿ-ից, բայց Նիկոլն այդ օգնությունն ըստ էության «վաճառում» է հայկական լսարանի վրա՝ ներկայացնելով այն որպես նոր իշխանությունների օգնություն անտառամերձ համայնքների բնակչությանը։

Այս մասին են վկայում նաև «Ապրե՛ս, տղա ջան» ոճի մեկնաբանությունները Նիկոլի գրառման տակ։

Բոլոր հղումները՝ մեկնաբանություններում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: