Հայերեն   English   Русский  

Թրամփը սենատորներին համոզել է հետաձգել Թուրքիայի դեմ պատժամիջոցները


  
դիտումներ: 207

Թուրքական մամուլին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և «Հանրապետական» կուսակցության 45 սենատորների մասնակցությամբ կայացած հանդիպումից:

Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Թրամփը սենատորների հետ քննարկել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Հանդիպումը տևել է շուրջ 1.5 ժամ:

Հանրապետական սենատորների մեծ մասը պահանջել է անհապաղ կիրառել Թուրքիայի դեմ առաջարկվող պատժամիջոցները: Մինչդեռ Թրամփը, ըստ թուրքական աղբյուրի, մի փոքր ժամանակ է խնդրել: Նա փորձել է համոզել սենատորներին, որ արժե մի փոքր սպասել և պատժամիջոցներ կիրառելու փոխարեն փորձել համաձայնության գալ Էրդողանի հետ:

ԱՄՆ նախագահը սենատորներին նաև ճկունության կոչ է արել Թուրքիայի հետ հարաբերություններում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: