Հայերեն   English   Русский  

Հայտնի են ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ի Հայաստանի հավաքականներիի կազմերը


  
դիտումներ: 239

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ն:


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին մրցատեղի կմեկնի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ: Մասնագետը հայտավորել է հետևալ կազմը.
Արայիկ Թոփալյան (45կգ), Կարապետ Մանվելյան (48կգ), Կարեն Հովհաննիսյան (51կգ), Սուրեն Աղաջանյան (55կգ), Արման Վարդանյան (60կգ), Արման Խաչիկյան (65կգ), Լյովա Խաչատրյան (71կգ), Վիգեն Նազարյան (80կգ), Ռազմիկ Մահլամյան (92կգ) և Ռազմիկ Քուրդյան (110կգ):
Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցատեղի են մեկնելու հուլիսի 31-ին, վերադառնալու են օգոստոսի 5-ին։
Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանն էլ Սոֆիա կմեկնի հետևյալ կազմով` Էդիկ Հարությունյան (45 կգ),
Հարություն Հովհաննիսյան (48 կգ), Լևիկ Միաքայելյան (51կգ) Նորիկ Հարությունյան (55 կգ),Գենիկ Ասատրյան (60 կգ), Դավիթ Մարգարյան (65 կգ), Մենուա Յարիբեկյան
(71 կգ), Համլետ Հախվերդյան (80 կգ), Լյովա Գևորգյան (92 կգ) Սերգեյ Սարգսյան (110 կգ):
Ազատ ոճայինները մրցատեղի կմեկնեն հուլիսի 27-ին, կվերադառնան օգոստոսի 1-ին:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: