Հայերեն   English   Русский  

Իրանը խոստացել է ոչնչացնել ԱՄՆ-ի անօդաչու սարքերը


  
դիտումներ: 166

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ երկրի զինված ուժերը երկնքում կխոցեն ամերիկյան բոլոր անօդաչու սարքերը, եթե նրանք նորից խախտեն Իրանի օդային տարածքը: Գրում է Gazeta.ru-ն:

«Նրանք պատասխան կստանան», - հավելել է Ռուհանին:

Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերի կազմում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցի մուտքի մոտ ամերիկացի օդաչու է սպանել:

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքի հարևանությամբ ամերիկյան հետախուզական ինքնաթիռը ևս կարող էր խոցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: