Հայերեն   English   Русский  

Չկար մի զենք, որն օգտագործվել է «Մարտի 1»-ի ժամանակ. Քոչարյանն՝ իր առանձնատնից առգրավված զենքերի մասին


  
դիտումներ: 253

Իմ առանձնատնից հայտնաբերված զենքերը որեւէ առնչություն չունեն «Մարտի մեկի» գործի հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ինՎերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով նիստին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այդ զենքերը բոլորը ստուգված են եղել, այդ բոլոր զենքերի կրակած պարկուճն ամբողջը ոստիկանությունում կա, օրինական զենքեր էին եւ այստեղ չկար որեւէ զենք, որն օգտագործված է եղել Մարտի մեկի ժամանակ , կամ ինչ–որ տեսակի զենք, որը կարող էին ենթադրել, որ Մարտի մեկի հետ կապ ունենար»,–հայտարարեց Քոչարյանը։

Երկորրդ նախագահի խոսքով՝ իր առանձնատնից առգրավվել են ատրճանակներ եւ որդորդական հրազեն.

«Ուղղակի ատրճանակներ էին, որոնք նվիրատվություն էր նաեւ այլ երկրների ղեկավարների, պաշտոնյաների կողմից եւ որսորդական զենք, այդ զենքերն ընդհանրապես առնչություն չունեն այս քրեական գործի հետ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6–ին Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակում։

Ռոբերտ Քոչարյանի տանից եւ գրասենյակից խուզարկությամբ առգրավվել էին Քոչարյանի բանկային փաստաթղթերը, հրազենը, նույնականացման քարտը, 2017 թվին կնքված աշխատանքային պայմանագիրը եւ այլն։

Մինչ օրս առգրավված իրերը չեն վերադարձվել Քոչարյանին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: