Հայերեն   English   Русский  

«Ռոսպոտրեբնադզոր»-ը Հայաստանից ներկրված ելակի մեջ վիտամինների ցածր պարունակություն է հայտնաբերել


  
դիտումներ: 592

«Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները Հայաստանից ներկրված ելակի մեջ վիտամինների ցածր պարունակություն են հայտնաբերել:

Ստուգումն իրականացվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հետ համատեղ ծրագրի շրջանակում, հաղորդում է news.am- վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կեռասի, ծիրանի եւ ելակի մեջ երկաթի, վիտամին C-ի, նատրիումի եւ կալցիումի պարունակությունը չի համապատասխանել տվյալ մթերքների համար ավանդական ցուցանիշներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ շեղումների պատճառ կարող են լինել կլիմայական փոփոխությունները, ինչպես նաեւ հողի մեջ հանքանյութերի բացակայությունը:

Ընդ որում, ստուգման ընթացքում «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները պեստիցիդներ եւ ծանր մետաղի աղեր չեն հայտնաբերել, մրգերը համապատասխանել են անվտանգության պահանջվող նորմերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: